«Հրապարակ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։
Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել` կոնֆլիկտ է առաջացել նրա եւ աշխատակազմի միջեւ, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է եւ համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար։ Նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել` հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը