12 03 2024

Փաշինյանը TikTok-ի իր էջում Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունն է հրապարակել



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում նախկին ՊՆ Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունն է հրապարակել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը» գրառմամբ, որտեղ նախկին ՊՆ նախարարը զեկուզում է Փաշինյանին, որ ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Արշակ Կարապետյանը՝ լինելով ՊՆ նախարար, չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։

Արշակ Կարապետյանն էլ իր հերթին հերքել էր Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը իրականության հետ աղերս չունեցող մի շարք հայտարարություններ է արել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ