11 08 2021

Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում. «Ժողովուրդ»

Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով:

Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ կգրանցվի, քանի որ ֆերմերներն անասնակերի լուրջ խնդիր ունեն: Այն ոչ միայն թանկ է, այլեւ չկա, եւ ֆերմերները ստիպված են լինելու մորթել իրենց անասուններին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 297 մլրդ 779 մլն դրամ, ինչը, 2020-ի համեմատ, ավելացել է 6.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 117 մլրդ 350 մլն դրամ, այն 2020 թվականի ցուցանիշից ավելացել է 22.1 տոկոսով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ