26 03 2020

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք. Աշոտյան

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է եւ ժողովրդավար իր օրոք մեր երկիրը։

Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։

Իհարկե, լավատեսություն մեզ բոլորիս անհրաժեշտ է, հատկապես՝ այս դժվար օրերին։ Բայց այդ լավատեսությունը պետք է խիստ նպատակային եւ թիրախային լինի առողջական, սոցիալական եւ ֆինանսական բազում ու օրհասական խնդիրների մեջ ապրող մեր ժողովրդի համար։

Երկու բառ բուն վարկանիշների մասին։

1. Varieties of Democracy կազմակերպության վարկանիշում Հայաստանն իրոք բարելավել է դիրքերը։ Բայց մի հատ մեղ ԲԱՅՑ։ Աննախադեպ ժողովրդավարության մասին անպատեհ խոսացող վարչապետը, վստահ եմ, միտումնավոր շրջանցել է այն փաստը, որ «ալամ-աշխարհի ամենաժողովրդավար» երկրի ռեժիմը իշխանափոխությունից 2 տարի հետո այդ նույն վարկանիշով դասվում է Ընտրովի ավտոկրատիա խմբին։ Ոչ թե ազատական կամ ընտրովի ժողովրդավարությունների։

2. Heritage Foundation-ի Տնտեսական ազատության վարկանիշի մասին։ Իրոք, այս տարի կա բարելավում՝ 34-րդ տեղ։ Բայց այստեղ էլ հիշեցնեմ, որ Հայաստանը ավելի լավ ցուցանիշները էլ է ունեցել։ Առնվազն 2017 (33), 2009 (31), 2008 (28) թվականներին ավելի լավ դիրքում ենք եղել, քան այսօր։

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք։ Ժողովուրդը վարչապետից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում իրական խնդիրները լուծելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ