13 07 2021

ԱԺ հեռացող նախագահը ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգևավճար է տվել. «Հրապարակ»

ԱԺ հեռացող նախագահը ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգևավճար է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ հեռացող նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգեւավճար է տվել՝ միանվագ պարգեւ։ Թե խոսքն ում մասին է, քանի հոգու եւ ինչ չափի, անհայտ է։ Կարգադրության մեջ նշված չէ դա։ Նախկինում «հավելվածով» մանրամասներին ծանոթանում էինք։ Դատելով կարգադրության գաղտնի լինելու հանգամանքից՝ կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել։

ԱԺ խոսնակի խորհրդական Վահան Կարապետյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ գրավոր հարցում ուղարկեք։ Սակայն ԱԺ նախագահն այլ ուշագրավ որոշումներ էլ է կայացրել․ «Կարգադրություններ» բաժնում կան մշտական հանձնաժողովների փորձագետների մրցույթների մասին հայտարարություններ, մասնավորապես՝ եվրոպական ինտեգրման, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների փորձագետների։

Յոթերորդ գումարման խորհրդարանը շարունակում է գործել մինչեւ ԱԺ առաջին նիստը, ինչը նշանակում է, որ 3 տարի գործող փորձագետները դեռ պետք է իրենց պաշտոններում մնային, հատկապես որ նրանք կարող են քաղաքական թիմի անդամ չլինել։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել փոխել նրանց․ այս հարցին ԱԺ մեր աղբյուրն ասաց, որ սա ընտրություններից հետո խորհրդարանում կադրային ջարդի հետեւանք է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ