««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կամաց-կամաց ակնարկում է, որ «Ելքի» վերամիավորման ժամանակն է, քանի որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:
Ավելին՝ նա Հանրայինի եթերում բարձրաձայնեց իր ցանկությունը, թե հաջորդ խորհրդարանում իշխող ուժը՝ ՔՊ-ն, ճիշտ կլինի կոալիցիա կազմի «Լուսավոր Հայաստանի» հետ:
Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեսակետը: Հատկանշական է այն, որ նա ոչինչ չբացառեց, միայն նշեց հետևյալը. «Դեռ ճիշտ չէ կոալիցիաների մասին խոսել, անհրաժեշտ է քայլ-քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնության գալ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը