Այսօր Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրություններն անցկացվում են 2017 թվականի սահմանադրական փոփոխություններով ընդունված կանոնակարգով։
Վրաստանում քվեարկությունը տեղի է ունենում 84 ընտրատարածքում։ Ամենամեծ թաղամասը Բաթումին է, որտեղ գրանցված է մոտ 155 հազար ընտրող։
Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է ստանան ձայների առնվազն հինգ տոկոսը, եթե քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի մեծամասնություն ստանալ, կուսակցությունները կոալիցիոն կառավարություն կկազմեն։
2012 թվականից Վրաստանում իշխում է «Վրացական երազանք» կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին վարչապետ, խոշոր գործարար Բիձինա Իվանիշվիլին է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը