26 02 2021

Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»

Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԶՈՒ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈՒ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Ապա հրաժարականի պահանջով հանդես եկան ոստիկանության 46 սպաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ