21 08 2020

Ինչո՞ւ Վահ­րամ Ավե­տի­սյա­նը հետ կան­չեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը. «Փաստ»

Ինչո՞ւ Վահ­րամ Ավե­տի­սյա­նը հետ կան­չեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել:

Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։

«Փաստ» թերթի տեղեկություններով` իրականում բազմաթիվ հարցերի շարքում գերակշռող են եղել հարցերը կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Իմքայլական պատգամավորները թափանցիկ կերպով հասկացրել են Վահրամ Ավետիսյանին, որ նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն, եթե հավաստիացնի, որ գործելու է Վահե Գրիգորյանի «գծի մեջ», հակառակ դեպքում չի ընտրվի:

Ավետիսյանը, սակայն, նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, և լուրջ չէ ի սկզբանե որևէ գործի հետ կապված որոշում ակնկալել, յուրաքանչյուր գործ պետք է ուսումնասիրել մանրամասնությամբ և ըստ այդմ որոշում կայացնել, այլ ոչ թե առաջնորդվել կանխակալ վերաբերմունքով: 

 

Հիմնական այս հակասությունն էլ պատճառ է դարձել, որ Ավետիսյանը հետ կանչի իր համաձայնությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ