Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կրթական համակարգը վաղուց հոգեվարքի մեջ է, իսկ սրանք ընդամենը մեխում են հագուցյալի դագաղի վերջին մեխը:
Գիտելիքն ունի երկու պարտադիր բաղադրիչ` տվյալներ և վերլուծություն: Տվյալների չիմացության արդյունքում ստանում ենք տխմար ու տգետ վերլուծություններ, իսկ առանց վերլուծության` զուտ տվյալագիտության առկայությամբ ստանում ենք սեփական մտքեր չունեցող ու վերլուծելու անկարող կամակատարներ, կարճ ասած` կա՜մ`տգետներ, կա´մ`կամակատարներ:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում և աշխարհի մեծ մասում առկա կրթական համակարգը չի ենթադրում մտածողություն, այլ ստիպում է բացառապես անգիր անել առկա տվյալները. ու այսպիսին է ցանկաված թեստային կրթական համակարգ. արդյունքում` յուրաքանչյուր տարի ՀՀ ԲՈւՀ-երն են ավարտում 50-100 ինքնուս-խելացիներ, 500-1000 տխմար վերլուծություններ անողներ և տասնյակ հազարավոր կամակատարներ, ումից կրթական համակարգը ընդամենը պահանջել է անգիր անել, որ հետո էլ իշխանությունների տված անգիրներն անգիր անեն` առանց վերլուծելու:
Անգիր անելով մարդիկ դառնում են տնտեսագետ, իրավաբան, դատավոր, հաշվապահ, գյուղատնտես, քիմիկոս, ու պրոցեսը գնում է հետ` պետությունը բոլոր ասպեկտներով հետընթաց է ապրում, որովհետև վերլուծողներ`նոր մտածողներ չկան, կան միայն կատարողներ:
«Անասնաֆերմա»-ում էլ կենդանիներին վարժեցրել էին անընդհատ անգիր ասել, որ Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է:
Թեստային համակարգն ամենամեծ հանցագործությունն է երեխաների` իրական կրթություն ստանալու իրավունքի դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը