03 10 2023

Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանադրական է. Վահե Գրիգորյան

Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանադրական է. Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է.

«Իմիջիայլոց, Հռոմի ստատուտով ՀՀ-ն միանում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին. այն ՄԱԿ-ի, որին երեկ Ալիևը 1 մլն դոլլար նվիրաբերեց, ինչի դիմաց էլ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ առաքելությունը չտեսավ Ստեփանակերտում ու առհասարակ Արցախում տեղի ունեցած ավերածություններն ու ցեղասպանության վառ ապացույցները:

Դեռ նախորդ տարի էլ հստակ ասել ու ապացուցել եմ, որ Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանդրական է, իսկ ՍԴ նախորդ տարվա որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից:

Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց Հայաստանին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կգա Հռոմի ստատուտի վավերացումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ