Armlur.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը առաջատարն է։ Մշակված 60061 քվեներից Արայիկ Հարությունյանը ստացել է 56.3% տոկոս ձայն, Մասիս Մայիլյանը՝ 27.8% տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 14.9%։
Նշենք, որ մեր տեղեկություններով նախագահի թեկնածուներն արդյունքների ամփոփմանը հետևում էին իրենց շտաբերում՝ աջակիցների հետ միասին։
Եվ ArmLur.am-ի տեղեկություններով, երբ արդեն պարզ է դարձել, որ Մասիս Մայիլյանը պարտվում է եւ երկրորդ փուլ չի լինելու, նա լքել է շտաբը եւ գնացել տուն։ Մեր տեղեկություններով, նրան մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ իր ղեկավարած դաշինքը խորհրդարանական ընտրություններում քիչ ձայն է հավաքել, այնինչ օրինակ իրեն սատարող Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» երկրորդն է։ Եվ այս ամենն իմանալուց հետո նա տուն է գնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը