«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 1700-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 22 հազար 700 զբոսաշրջիկ: Բացի այս, 1400-ով ավելացել են Ֆրանսիայից, 1900՝ ԳերմանիայիցՀայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 300-ովպակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 800-ով պակասել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 800-ովպակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 1800-ով նվազել է: Եթե 2018-ին Հայաստան այցելել է 6800 իրանցի զբոսաշրջիկ, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 5000 այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Ըստորոշտեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Սակայն,ըստ մասնագետների, եթե կորոնավիրուսը չնահանջի Իրանում, ապա Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվըմոտ 20 հազարով կկրճատվի:
Բացի այդ, խոստովանենք՝ ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը: Իսկմինչ այդ նկատենք, որըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողներիթիվը եւս ավելացել է 15.1 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 1 մլն 867 հազար 888 հազար զբոսաշրջիկ` 2018-ի 1 մլն 622 հազար 791-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 1 մլն 857 հազար 456 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 10 հազար 432 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը