15 01 2020

Ի՞նչ են 3 ժամ քննարկել Դավիթ Տոնոյանը և ԼՀԿ-ականները․ «Ժողովուրդ»

Ի՞նչ են 3 ժամ քննարկել Դավիթ Տոնոյանը և ԼՀԿ-ականները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ:

«Ժողո­վուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի և խմբակցության պատգամավոր­ների միջև պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ երկրի անվտանգությամբ պայմանավորված:

Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել բանակային վատ բարքերը վերացնելու համար:Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նաև հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից:Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հա­լածվում»: Հանդիպումները սուր և ընդդիմադիր բնույթ չեն կրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ