«Ժողովուրդ»-ը գրում է․ Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին և հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ և հորդորում են դիմել Արման Աբովյանին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը