03 08 2024

10 տարի առաջ Սինջարում տեղի ունեցածը միջազգային հանրության լռության ուղիղ հետևանք էր․ Արման Աբովյան



Օգոստոսի 3-ը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականցրած եզդիների ցեղասպանության միջազգայնորեն ընդունված օրն է: 

«Սինջար» եզդիների ազգային միավորումը կազմակերպել է եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը․

«Երբ մենք խոսում ենք եզդիների ցեղասպանության մասին, ապա պետք է անպայման վերհիշենք, որ եղդիների, նվազագույնը փաստաթղթավորված, ցեղասպանությունը սկսվել էր թերևս 1890 թվականին, երբ Օսմանյան Կայսրությունում տեղի էր ունենում այսպես կոչված հարկադիր կրոնափոխության գործընթաց։ հարկադիր կրոնափոխության գործընթացի ներքո պաշտոնապես Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունն էր հիմնավորում իր վայրագությունները Սանջարում և առհասարակ այն տեղերում, որտեղ զանգվածաբար ոչնչացվում էին եզդիները։ Երբ անցկացնում ենք զուգահեռներ, ակնհայտորեն երևում է, որ թե՛ 1890 թվականից սկսած, թե՛ մեր օրերը շատ հստակ ցույց է տալիս նպատակների և գործիքների նույն կրառումը։ 1890,1891,1892-1894 թվականներին զանգվածաբար, դաժանաբար ոչնչացվում էին եզդիները Մոսուլի շրջակայքում, Սինջարում և առհասարակ Իրաքում և Սիրիայի տարածքում, այն ժամանակ Օսմանյան կայսրության տարածքներում։ Իսկ 1897 թվականին Աբդուլ Համիդը ոչնչացրեց 300 հազար հայ, 350 հազար հույն։ Ով գիտի, ինպես կթեքվեր պատմության անիվը, եթե այն ժամանակվա այսպես ասած զարգացած աշխարհը պատշաճ ձևով արձագանքեր եղդիների ոչնչացմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ