04 08 2024

Գլոբալ, մասշտաբային պատերազմի իրանցիները կփորձեն գործը չհասցնել. Արման Աբովյան

Գլոբալ, մասշտաբային պատերազմի իրանցիները կփորձեն գործը չհասցնել. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է.

«Իսրայելի ուղղությամբ Իրանի առավել քան հավանական հարձակման հետ կապված իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում հոլիվուդյան ապոկալիպտիկ ֆիլմերի սցենարները։
Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում իրավիճակը մի փոքր այլ է:

Իհարկե, իրանցիները կհարվածեն, սակայն գլոբալ, մասշտաբային պատերազմի իրանցիները կփորձեն գործը չհասցնել , քանի որ ձգձգվող պատերազմը լուրջ խնդիրներ է առաջացնելու իրանական կայունության համար եւ, իհարկե, Իսրայելի միջուկային զենքի առկայությունը նույն լրջագույն զսպող գործոնն է ։
Այլ բան է, որ թե Իսրայելն ու թե Իրանն այս համատեքստում կօգտագործեն իրենց պրոքսի ուժերը ։

Իրանի համար դա, իհարկե, Հեզբոլլահն է , ՀԱՄԱՍ-ը, շիա կազմավորումները Իրաքում և Սիրիայում և, իհարկե, պաղեստինցիները:

Իսկ ահա Իսրայելն այս առումով սահմանափակ հնարավորություններ ունի ։
Մեծ վերապահումով սրանք թալիբների որոշ ուժեր են , սա քրդերի մի մասն է (իրանական և սիրիական) Եվ, իհարկե, Իսրայելի համար "ոսկե քարտ է" հանդիսանում թյուրքական պրոտեկտորատը ՝ "ադրբեջան"անվանումով։
Հենց ադրբեջանն է տարածաշրջանում Իսրայելի ամենալուրջ աշխարհաքաղաքական պարտատերերից մեկը, և ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ որոշակի հանգամանքներում Իսրայելն ամբողջ ուժով գործի կդնի անդրկովկասյան թաթարներին (այսպես կոչված ադրբեջանցիներին) Իրանին հարվածելու համար ։

Ահա այս ամենին մենք պետք է ուշադրություն դարձնենք, այլ ոչ թե թերթերի վերնագրերից խորիմաստ եզրակացություններ անենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ