26 07 2019

Գումարտակի հրամանատարը զինծառայողներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ-ականի օգտին. «Ժողովուրդ»

Գումարտակի հրամանատարը զինծառայողներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ-ականի օգտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ու­սումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը 2018թ. խորհրդարանական ընտրություննե­րում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակ­ցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում։ Ն. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ 

Ստեղծված իրավիճակի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ա. Աղաբաբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր։ Իհարկե, իրավապահների կողմից ողջունելի է այս բացահայտումը, քանի որ բանակը պետք է զերծ մնա եւ չխառնվի քաղաքական գործընթացներին, բայց լավ կլինի, որ Ա. Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ