«Ա1+»-ի կայքը գրում է.
«Սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ կասեցնելու վերաբերյալ» որոշում ընդունելու մասին:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ ընթացակարգ է:
«Սա բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունից, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 1-ին»,- նշեց մեր զրուցակիցը:
Իրավաբանի խոսքով՝ սա նոր ընթացակարգ է սահմանում, որով ազգային դատարանը կարող է դիմել եվրոպական դատարանին կոնկրետ գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար:
«Կարելի է ասել Եվրոպական սահմանադրական կարգի հիմքում ընկած սկզբունքը: Այսինքն՝ խոսքը կլինի միայն իրավական որոշակիության մասին, բայց դա էլ Հայաստանում սահմանադրական սկզբունք է»,- նկատեց Ղազարյանը:
Շարունակելով՝ Ղազարյանն ասաց, որ սա ուղիղ ազդեցություն կունենա քրեաիրավական որակման վրա, իսկ եթե համարեցին, որ առաջադրված մեղադրանքը հստակորեն չի կարգավորում սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը, նշանակում է քրեաիրավական որակումը կամ մեղադրանքը դեֆեկտ ունի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը