«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում բավականին լուրջ է դրված Սևանա լճից ջրառ կատարելու հարցը: Ինչպես հայտնի է, Սևանը էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնագետների դիտարկմամբ՝ դա կապված է մեծ ծավալի ամենամյա ջրառի և ձկան պաշարների սպառման հետ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ինչքան էլ մասնագետները պնդում են, որ ջրառը կհանգեցնի լճի վերջնական ճահճացմանը և կունենա անդառնալի հետևանքներ, այնուամենայնիվ, քաղաքական որոշում կա այս տարի ևս ջրառ կատարել Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու, ինչպես նաև ՀԷԿ- երի բնականոն աշխատանքը ապահովելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը