Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։
Նման տվյալներ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով ևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ի դրությամբ։
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.086մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 160.940մլն. մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.111մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 33.488մլն. մ³:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը