04 07 2024

2023-ին Սևանում ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, 2024-ի սեզոնի սկզբում՝ արդեն զոհ կա



Սևանում լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հուլիսի 1-ից 24-ժամյա հերթապահություն են իրականացնելու հանրային լողափերում։

«Նախորդ տարի լողափնյա սեզոնին Սևանում եղել է ջրահեղձման 6 դեպք, այս տարի՝ 1 դեպք։ Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները ոչ միշտ են հետևում անվտանգության կանոններին, ալկոհոլ օգտագործած մտնում են ջուրը։ Մեր հորդորն է լինել ուշադիր ու ականջալուր լինել փրկարարների հորդորներին»,- նշեց նա։

Մանրմասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ