«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք:
Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սեւանի էկոլոգիական աղետը անդառնալի հետեւանքներ կունենա։
«Սեւան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը