04 07 2019

ՊՆ-ում սերնդափոխություն է․ «Ժողովուրդ»

ՊՆ-ում սերնդափոխություն է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, և, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու:

Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ և անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին և պարկերշտ զինվորականի համարում ուներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ