13 06 2019

ՀՅԴ-ն իշխանությունների քայլը շոու է համարում․ «Ժողովուրդ»

ՀՅԴ-ն իշխանությունների քայլը շոու է համարում․ «Ժողովուրդ»

«ՀՅԴ-ն առարկում է իշխանությունների այն նախաձեռնության դեմ, որ պետք է խորհրդարանը քննի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա բացառապես գործադիրի լիազորությունն է, ու անհասկանալի է, թե գործադիրի լիազորության տակ գտնվող գործառույթը ինչու են փոխանցել օրենսդիրին: «Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական հույժ կարևորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը»,- հայտարարեց Մինասյանը

:Դաշնակցականը տարակուսանք հայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դեպքում պետք է ամեն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ