27 04 2019

Մարդիկ շտապում են ավտոմեքենա գնել․ «Ժողովուրդ»

Մարդիկ շտապում են ավտոմեքենա գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստան մարդատար ավտոմեքե­նաների ներկրման ծավալները 2018 թվականին, 2017թ. համեմատ, զգալի ավելացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ եթե 2017 թվականին Հայաստան ներկր­վել է 37 հազար 71 հատ մարդատար ավ­տոմեքենա, ապա 2018 թվականին այն ավելացել է՝ կազմելով 65 հազար 11 հատ: Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ դրույքա­չափերն ուժի մեջ են մտնելու 2020 թվա­կանի հունվարից, ինչի արդյունքում մար­դատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափն էապես ավելանալու են:

Հի­մա մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար ՀՀ սահմանին վճար­վում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ, 10 տոկոս մաքսա­տուրք: ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահ­պանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահ­մանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխա­տանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից, իսկ զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ