«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների ավտոները ձեռներիցս առան»,- ասաց ԱԺ աղբյուրը:
Նոր ավտոմեքենա՞ եք գնել Մակունցի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Նախորդ ԱԺ աշխատակազմը, հիշում եք, 4 նոր «Տոյոտա» էր գնել` ԱԺ փոխնախագահների համար։ Երբ ես նշանակվեցի, ինձ հատկացրին 15թ. «Տոյոտա», 4-րդ «Տոյոտան» մինչ իմ գալը շահագործում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հետո դիմում գրեց-գնաց, այդ մեքենան փոխանցվեց ինձ, ինձ տրամադրված մեքենան էլ տվեցինք Մակունցին. սա է ողջ պատմությունը»:
Իսկ ոչի՞նչ, որ «Տոյոտաները» գնվում են «կոնկուրենտ ֆիրմայից»` Քոչարյանի, դա չի՞ խանգարում ձերոնց ինքնազգացողությանը։ «Նախ, ես ոչ մի կապ չունեմ «Իմ քայլի» հետ, ես կուսակցական մարդ չեմ, մենեջեր եմ, անում եմ իմ գործը։ Այսօր ԱԺ ավտոպարկում ունենք 10 մեքենա, իսկ 11-ը հետ ենք տվել պետությանը։ Դրանք հանձնաժողովի նախագահների ու տեղակալների մեքենաներն էին, ցանկանում ենք ԱԺ ծախսերը մինիմալի հասցնել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը