ՀՀ կառավարությունը ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից», որոնց գերակշիռ մասը էլեկտրամոբիլներ են։Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավտոմեքենաների ձեռքբերման գնման ընթացակարգերի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ պայմանագրերը կնքվել է այս տարվա հունիսի 27-ին։
Մեքենաները ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից 1 մլրդ 38 մլն 600 հազար դրամը կհատկացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մեքենաների մեջ ներառված են ներկայացուցչական 1 ամենագնաց, 6 էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39 էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3 ներկայացուցչական սեդան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը