14 11 2024

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ Hetq.am

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ Hetq.am

 

Hetq.am-ը գրում է․

«Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ի գյուղնշանակության հողատարածքից դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանվել: Նույնը կատարվել էր նաև 2023թ. սկզբին, երբ դեռևս չունեին ավազի արդյունահանման թույլտվություն: Այս ընկերության 56,6 %-ի սեփականատերը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը:

Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ. սեպտեմբերի 9-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ համայնքի Արգավանդ բնակավայրում «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ: Խախտել է հողի պահպանության կանոնները, որի հիման վրա նույն տարվա սեպտեմբերի 17-ին հարուցվել է վարչական վարույթ։

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով: Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար:

Համայնքապետարանը լսումներին հրավիրել է նաև ընկերության տնօրենին: Սակայն, նամակները չեն ստացել և հետ է եկել: Հրապարակային ծանուցման (www.azdarar.am) կայքի միջոցով ապահովելով ծանուցումը՝ լսումներն անցկացվել է առանց ընկերության ներկայացուցիչների:

Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ