12 04 2019

Մրցակցություն՝ Փաշինյանի և Բախտաձեի միջև․ «Փաստ»

Մրցակցություն՝ Փաշինյանի և Բախտաձեի միջև․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ստրասբուրգում մեկնարկել է Եվրո­պայի խորհրդի խորհրդարանական վե­հաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ և վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Թերթի տեղեկու­թյուններով՝ վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը:

Իրականում առանձ­նակի տարբերություն գտնելը դժվար է: Ուշագրավ է, որ հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները հա­մընկնում են: Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ նման համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույց­ները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երևույթները՝ ակամա «մրցակ­ցությունից» շահող դուրս գալու նպա­տակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ