21 03 2019

Աուդիտը՝ թեկնածուին չեզոքացնելու միջո՞ց․«Հրապարակ»

Աուդիտը՝ թեկնածուին չեզոքացնելու միջո՞ց․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում: Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ Մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտո­նակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները:

Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի, թե ոչ: Հնարա­վո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն: Բացառեց: Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքներից է կախված իր առաջադրվելը, և հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, դա ոչ մի կապ չունի»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ