22 02 2022

Ձեր թեկնածուն անգամ ՀՌՀ օրնեքը չգիտեր, դա չխանգարեց, որ նրա օգտին քվեարկեիք. Լիլիթ Գալստյան



Դուք բարոյական իրավունք չունեք մեղադրել կամ վիրավորական ձևով խոսել «Հայաստան» խմբակցության և նրա առաջադրած թեկնածուի հասցեին: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Ձեր թեկնածու Արթուր Մանուկյանին ես երկու անգամ հարց ուղղեցի, թե ինչպես եք պատկերացնում Ձեր գործառույթները ՀՌՀ-ում, ասաց, որ ինքը առհասարակ ծանոթ չէ այդ օրենքին և հետագայում, երբ որ գնա աշխատանքի, ընկերներից կհարցնի, կիմանա, նույնիսկ չասաց, որ կկարդա: Բայց դա բոլորովին ձեզ վարանման դաշտ չտարավ և դուք միաձայնությամբ քվեարկեցիք նրան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Անժելա Սեդրակի Նալբանդյանի թեկնածությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ