Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանն ասաց, ավտոբուսների և տրոյլեբուսների համար մրցույթը կբացվի ապրիլի 8-ին։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատողություն արեց վերջինիս՝ ասելով, որ տեխբնութագրերը ճիշտ կազմված չեն, իսկ աշխատանքն էլ միտումնավոր պրավալ են տալիս: Նա հանձնարարեց նկատողության տալ Հարություն Երեմյանին:
«Մի տարի է աուդիտը եկել է ձեզ մոտ, ձեր վեջը չի, ոնց ուզում, գնումներ եք դնում։ Հանձնարարականներ կան, ոչ մի բան չեք անում։
Մի տարի է ոչ մի բանով չեք զբաղվել։ Քաղաքացուն էլ պատասխանում եք՝ ի՞նչ ուզում եք, գնացեք բողոքեք։ Դա է ձեր հիմնարկի վիճակը»,- ասաց Հ. Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը