29 01 2024

Բարեփոխում․ Այսուհետ ոստիկան կարող են դառնալ նաև 155 սմ հասակ և 47 կգ կշռող անձինք

Բարեփոխում․ Այսուհետ ոստիկան կարող են դառնալ նաև 155 սմ հասակ և 47 կգ կշռող անձինք

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման համատեքստում՝ գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։

  • Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով
  • մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին
  • սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են Ոստիկանության բոլոր ծառայություններին՝ անկախ պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից։

Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ