«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում դուխովների գրառումների, ովքեր արտագաղթում են։ Մասնակցել են իրենց ասած հեղափոխությանը, քայլել են, հավատացել, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ լավ է լինելու, բայց փաստի առաջ են կանգնել։ Մի տեսակ զարմանում եմ՝գիտե՞ք ինչու։ Երկիրը սև ու սպիտակի, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանվեց, մեկս մյուսին օտարացանք, թշնամացանք, հիմա ասում են՝ արտագաղթում ենք։ Ո՞ւր եք արտագաղթում, դուխովներ։
Այս երկու գրառումը առանձնացրի։ Հրաշալի մարդիկ են, գրառումներից եմ հասկանում, ճանապարհ են անցել, հույս ունեցել․․․ Սիրում են իրենց երկիրը, բայց գնում են, որովհետև ապրել է պետք։
Տեսնու՞մ եք՝ ինչ կարող է անել հիասթափությունը։
Էդուարդ Մկրտչյան
Տխուր եմ, որովհետև նորից արտագաղթում եմ։
Իզուր հավատացի Ձեզ պարոն Փաշինյան։
Մհեր Մազմանյան
Ցավով եմ գրում, բայց արդեն մտածում եմ երկրից հեռանալու մասին։ Ինչո՞ւ ցավով, որովհետև կյանքիցս շատ սիրում եմ իմ Հայրենիքը։ Հայրենիք, որի պաշտպանության համար կռվել եմ, պայքարել, վիրավորվել դարձել 3 խմբի հաշմանդամ, ազատագրված տարածքում բնակություն եմ հաստատել, ընտանիք կազմել ու այսօր 7 զավակ ունեմ։ Երկար տարիներ պայքարել եմ նաև ներքին թշնամու դեմ, ինչի արդյունքում էլ սովոր չլինելով քծնել, թողել եմ պետական աշխատանքս։
Ինչպես բոլոր պայքարներին, հեղափոխությանը նույնպես մասնակցել եմ, հուսալով վաղվա, սակայն այսօր իմ ընտանիքի հոգսերը հոգալու համար ստիպված եմ մեկնել ընտանիքիս հետ։ Բավականին երկար ժամանակ է փնտրում եմ աշխատանք, բայց...
Հ. Գ. Խնդրում եմ գրառումս չդիտարկեք որպես փնովանք, պարզապես ամեն օր տնից տուն տեղափոխվել, ընկերներին դիմել օգնության կամ...մինչև նոր աշխատատեղեր կբացվե՞ն ու մինչեւ երբ.......
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը