«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման եւ արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, եւ Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի եւ տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը