10 10 2023

Իշխանությունների հակառուսական հիստերիան սկսել է հարվածել հայ տնտեսվարողներին․ Yerkir.am

Իշխանությունների հակառուսական հիստերիան սկսել է հարվածել հայ տնտեսվարողներին․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Հայաստանյան տնտեսվարողները իշխանությունների հակառուսական հիստերիայի պտուղներն են սկսել քաղել։

Սեպտեմբերի 8-ից Վերին Լարսի անցակետում հայկական կոնյակով մոտ 60 բեռնատար է կուտակվել, ռուսական կողմը թույլ չի տալիս անցնել անցակետով, իսկ իրավիճակն օր օրի ավելի է սրվում։ Ռուս մաքսավորները մի քանի բեռնատարներ են թույլ տվել անցնել, սակայն այս ընթացքում նույնքան էլ կուտակվել է։

Խնդիրն առաջացել է հենց հայկական արտադրության կոնյակների արտահանման համար և տնտեսվարողներից ոմանք այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Իրավիճակը սրվեց հատկապես առաջին տիկին Աննա Հակոբյանի Ուկրաինա այցից անմիջապես հետո, իսկ Հռոմի ստատուտի վավերացումն էլ ավելի ամրապնդեց այն։ Եւ այս ամենի առաջին հարվածը հասավ հայ տնտեսվարողներին և ինչպես ասվում է՝ սրանք դեռ ծաղիկներն են։

Կոնյակ տեղափոխող բեռնատարները Լարսում կանգնեցնում են, անցկացնում ստուգում (досмотр), որից հետո արտադրանքից վերցնում են 9 լ կոնյակ և ուղարկում լաբորատոր փորձաքննության։ Նշենք, որ փորձաքննության նմուշների լաբորատորիա ուղարկելը տևում է 10 օր, իսկ լաբորատոր փորձաքննությունը 20-21 օր համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի։ Այսինքն, այս արհեստածին լաբորատոր փորձաքննության արդյունքում մեքենաները 30 օր ստիպված են կանգնել Վերին Լարսում, և ինչպե հավաստիացնում են մաքսային աշխատակիցները այդ 30 օրվան գումարվում է ևս 30 օր՝ ընդհանուր 60 օրից ոչ պակաս, որի յուրաքանչյուր օրվա համար տնտեսվարողը վճարում է օրական 100 դոլլարին համարժեք դրամ մեքենաների պարապուրդի համար։

Ստացվում է տնտեսվարողը եկամուտ չստանալուն զուգահեռ նաև անտեղի այդքան գումար է վճարում։ Օրինակ, 30 օր կանգնելու համար տնտեսվարողը վճարել է 60 հզ․դոլար 20 մեքենայի համար և սա դեռ շարունակվում է։

Մինդեռ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը իր տաքուկ տեղից խոսում է այն մասին, որ որոշ մեքենաներ անցել են, սակայն ամենևին անտեղյակ է տնտեսվարողների կրած վնասի թվերից, ինչպես նաև հիմա էլ փորձում են հայ տնտեսվարողներին մեղադրել այն բանում, որ արտադրում են և ՌԴ արտահանում անորակ կոնյակ։ Ապա ինչպես է ստացվում, որ տարիներ շարունակ այդ նույն «Армянский Коньяк» -ը անցել է բոլոր մաքսային կետերով առանց որևիցե խնդրի, իսկ հիմա իրենց իսկ վարած հակառուսական քաղաքականության պատճառով թիրախավորել են հայ տնտեսվարողին, որ հիմա էլ վերջիններիս մեղավոր հանեն, միայն թե իրենց հակառուսական վիժված քաղաքականությունը արդարեցնեն։

Եթե ռուսական կողմի 60-ից ավելի բեռնատարների ՌԴ մուտքի արգելքի հետևանքով  Հայաստանի տնտեսությունը արդեն իսկ զրկվել է 250 մլն ռուբլու և ավել շրջանառությունից, իսկ տնտեսվարողները լուրջ հարվածի տակ են հայտնվել, որին կարող է նաև հետևել հետագայում արտադրանքի կրճատումը, ինչը կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը։

Այսինքն տնտեսության համար օրերցօր հասունացող վնաս։

Այս ամենի ֆոնին ֆինանսների նախարարարը միակ լուրջ քայլը որ արել է, հայտարարել է, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում և խնդրել է հարցը չուրճացնել, ինչպես նաև ներգրավվել է որոշ անփորձ արտահանման փորձագետների, որպեսզի վերջիններս նույնպես արտահանման խթանման փոխարեն հիմա երգ ասեն անորակ հայկական կոնյակի մասին։

Գործուն քայլեր մինչ այս պահը չկան։

Լուսանկարներն արված են այսօր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ