30 01 2019

ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ․ «Փաստ»

ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:

Մեր հասարակության համար գուցե դեռեւս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռեւս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից:

Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել եւ առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք եւ պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ