23 01 2019

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը փակում է բուֆետները․ «Ժողովուրդ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը փակում է բուֆետները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլև բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին:

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդևոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: Այժմ փակման հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է, որտեղից հիմնականում օգտվում են ուսանողները:

Ըստ Ղանդևոսյանի` խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որն ինքը վարձակալել է ամսական 25 հազար դրամով: Բայց նոր տնօրենը վերջերս իր մոտ է կանչել և զգուշացրել, որ վարձակալության չափը տասն անգամ ավելացնում է՝ սահմանելով 250 հազար դրամ: «Հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առևտուր չի լինում»,- ասաց նա:

Հիվանդանոցի՝ մամուլի հարցերով պատասխանատու Պետրոս Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատել է բուֆետը փակելու փաստը` նշելով. «Տվյալ տարածքը, շենքային պայմաններից ելնելով, այլ նպատակով կօգտագործվի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ