Ռոբերտ Քոչարյանը ինչքան կգտնվի «Իզմիրլյան» կենտրոնում կապված է նրա առողջության վերաբերյալ բժիշկների գնահատականից և վարչական դատարանից. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստից հետո նշեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՀՔԾ-ն միջնորդել է՝մինչև կորոնավիրուսի ավարտը երկրորդ նախագահին «Իզմիրլյան» կենտրոնում պահելու հայցի վերացմանը:
Անդրադառնալով իրենց կողմից վերաքննիչ քրեական դատարանին ներկայացված բողոքներին՝ նա նշեց. «Մենք դատարանին ներկայացրեցինք, մեր տեսակետը, թե ինչի համար է անձնական երաշխավորության իստիտուտը նախատեսված: Արդյունքում հասկացանք, որ մեր տեսակետները ոչ ամբողջությամբ է դատարանը կիսում, որոշ նրբությունների մեջ կան տարաձայնություններ, որը կարող է ցանկացած երկու իրավաբանի մեջ լինել, նույնիսկ ամենապրիմիտիվ հարցի վերաբերյալ: Նաև հարց էր դրված կապված անձնական երաշխավորության հետ, այդ հարցի պատասխանն ակնկալվում էր լսել Ռ․ Քոչարյանից, ոչ թե մեզանից և մենք ասեցինք, որ մյուս նիստին կհաղորդենք պարոն Քոչարյանի տեսակետները՝ այդ հարցի վերաբերյալ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը