16 01 2019

Արարատ Միրզոյանը շտապում է բնակվել Կառավարական առանձնատանը․ «168 Ժամ»

Արարատ Միրզոյանը շտապում է բնակվել Կառավարական առանձնատանը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի համար Կառավարական առանձնատնային հատվածում շատ արագ տեմպերով վերանորոգվում է առանձնատներից մեկը, որպեսզի վերջինս կարողանա տեղափոխվել և բնակություն հաստատել այնտեղ։

Այս պահի դրությամբ Կառավարական առանձնատներում են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահներ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը չեն բնակվել այնտեղ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ