«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվարությամբ կարող ենք գտնել մանդարին: Որոշ խանութներում վաճառքի մանդարին չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: Խոսքը մանր չափի մանդարինի մասին է, որն Ամանորից առաջ բազմաթիվ քաղաքացիներ կարողանում էին Հայաստան ներկրել:
Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին մանդարինի գինը Հայաստանում կազմում էր 200- 250 դրամ: Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
Այսինքն՝ քաղաքացիները կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Սա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ է պայմանավորված:
Տեղեկացնենք, որ այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում եթե մի քանի հոգով կարողանում էին յուրաքանչյուրը 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա հիմա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ:
Որոշ մասնագետների խոսքերով՝ առայժմ սա ազդեցություն է ունեցել մանդարինի շուկայի վրա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը