«Ժամանակ»-ը գրում է․ «Մինչև փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:
Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:
Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է 3 ամիս:Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը