09 01 2019

ՊԵԿ-ը չի լուծարվի. 168.am

ՊԵԿ-ը չի լուծարվի. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն լուծարվում է, և այսօր սև ցուցակ է հրապարակվել կոմիտեում, թե աշխատակիցներից ովքեր են ընկել կրճատման տակ։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչև փետրվարի վերջ ՊԵԿ-ի որոշ բաժիններ լուծարվելու են, իսկ որոշ վարչություններ վերակազմավորվելու են և շարունակեն գործել Ֆինանսների նախարարության կազմում։

Սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հերքեցին այս տեղեկությունը։

«Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի լուծարման վերաբերյալ ասեկոսեներն իրականության հետ որևէ աղերս չունեն, իրականում համակարգում ներկայումս կատարվում են ներքին օպտիմալացման աշխատանքներ և առանձին կառուցվածքային վերադասավորումներ: Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները, և ՊԵԿ-ի որևէ ստորաբաժանում կամ գործառույթ այլ նախարարության, այդ թվում` ֆինանսների, չի փոխանցվելու»,- ասացին ՊԵԿ-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ