22 12 2018

Հատուկ կարգադրություն՝ երգիչների համար․ «Ժամանակ»

Հատուկ կարգադրություն՝ երգիչների համար․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա:

Ստացվում է, որ ռեստորանները կամ հանդիսությունների սրահները երաժիշտներ կամ թամադաներ հրավիրելուց առաջ պետք է ստուգեն նրանց գրանցման վկայականները, ունեն հարկային պարտավորություններ, թե ոչ, և միայն դրանից հետո թույլ տան իրենց մոտ ելույթ ունենալ, այլապես կտուգանվեն: Մնում է բանկերն էլ մի գրություն ուղարկեն և պահանջեն, որ հյուրերի մեջ չլինեն ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցողներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ