05 11 2021

Ռեստորաններին անդրադառնալուց երևի մոռանում են հանրային տրանսպորտի վիճակը. Աշոտ Բարսեղյան



Պանդեմիայի պատճառով ամենատուժած ոլորտներից մեկը նաև ռեստորանային ոլորտն է, պետության կողմից տարվող քաղաքականությունն էլ որևէ կերպ չի օգնում վնասները վերականգնելուն: Միայն անցած տարի այդ վնասները կազմում են 300-400 միլիոն: Այս մասին կորոնավիրուսի հետևանքները թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը: Նա անդրադարձավ սպասվող նոր սահմանափակումներին, որով առաջարկվում է հանրային սննդի կետեր թողնել միայն պատվաստված քաղաքացիներին: «ՀՀ-ն ուղիղ կախման մեջ է ընկնել ԱՀԿ-ից, ինչ հրահանգում են, այն էլ կատարում են, առանց տեղայնացնելու: Առողջապահության նախարարարությունը զբաղված է ամեն ինչով, բացի առողջապահությունից: Տնտեսության վրա շատ բացասական հետևանքներ է ունենալու այդ որոշումը: Բացի այդ շատ հարցեր են առաջանում՝ մշակված է արդյո՞ք մեխանիզմը, թե ոնց է ի կատար ածվելու այդ որոշումը, ինչպես է վերահսկվելու, վստահ եմ, որ դա չի գործելու»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ