Ես տեղեկություն չունեմ, թե որտեղ են ճաշել ադրբեջանցի պատգամավորները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցերին, թե ի վերջո, որտեղ են ճաշել Եվրանեսթի շրջանակներում Հայաստան ժամանակ ադրբեջանցի պատգամավորները, որովհետև հայտնի դարձավ, որ մեկ-երկու ռեստորան հրաժարվել են սպասարկել նրանց:
Ինչ վերաբերում է հարցին՝ հանրավո՞ր է տուգանվեն այն ռեստորանները, որոնք հրաժարվել են սպասարկել ադրբեջանցի խորհրդարանականներին, Քերոբյանը պատասխանեց. «Կարծիք չեմ հայտնի, որովհետև այդ տեղեկությունը նոր եմ լսում առաջին անգամ, մինչև չստուգեմ, չհասկանամ, թե ինչ նրբություններ կան, չեմ կարող ասել: Եվ չեմ կարծում, որ տուգանվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը