12 12 2018

Քաղաքապետն իրեն չընտրելու համար ազատել է գրադարանավարին․ «Ժողովուրդ»

Քաղաքապետն իրեն չընտրելու համար ազատել է գրադարանավարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռեւս 1991 թվականից մինչեւ այս տարվա մայիսի 18-ը աշխատել է քաղաքի գրադարանում: Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, եւ արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից:

Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Նրա խոսքերով` ընտրված քաղաքապետ Վազգեն Ադամյանն իրեն գրադարանավարի աշխատանքից ազատել է` նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանի օգտին քվեարկելու պատճառով:

Նշենք, որ Գ. Քեշիշյանը հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Մեզ դիմած քաղաքացու խոսքերով` քաղաքապետարանը սա պետք է հաշվի առներ եւ այլ աշխատանքով ապահովեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այժմ գրադարանում կա երեք հաստիք` տնօրենի, որը միաժամանակ իրականացնում է գրադարանավարի պարտականությունները, հաշվապահի եւ մաքրուհու: Այսինքն` ընթերցողներին սպասարկում է տնօրեն-գրադարանավարը: «Ես ստացել եմ 27 հազար 500 դրամ աշխատավարձ, բայց Ադամյանն ինձ ասաց` քո աշխատավարձը կհավաքեմ ու քաղաքի ճանապարհները կնորոգեմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ