10 11 2018

ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը․ «Ժողովուրդ»

ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը․  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի և կհրապարակի կուսակցության համամասնական և վարկանիշային ընտրացուցակ­ները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ ընտրացուցակը և հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադր­վողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու:

Մասնավորապես, մի քանի անուն արդեն հայտնի է: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաև Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացու­ցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաև նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյա­նը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության հա­մար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, որոնք նախորդ ընտ­րություններում քիչ ձայներ էին ստացել, օրինակ՝ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն: Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաև իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետևում է նաև ՀՅԴ-ն: Միայն թե հետաքրքիր է՝ արդյոք ՀՅԴ-ն, որ այլևս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես և դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ