«Ժամանակ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի: Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ և նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել:
Հիմա այդ պրոցեսն է, և տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը